Բաժիններ՝

«Բորժոմի»-ի գործարանների աշխատողներն ազդարարում են անժամկետ գործադուլ սկսելու մասին

«Բորժոմի» հանքային ջրի շշալցման գործարանների աշխատողները մայիսի 31-ի առավոտյան ժամը 6-ից անժամկետ եւ ընդգրկուն գործադուլ են սկսում: Այդ մասին Sputnik Վրաստանին պատմել են Արհմիությունների մամուլի ծառայությունում:

Ապրիլի վերջին IDS Borjomi ընկերությունը հաղորդել է Վրաստանում արտադրության ժամանակավոր դադարեցման մասին, որի պատճառը Ուկրաինայի իրադրությամբ պայմանավորված ֆինանսական խնդիրներն են: Աշխատողներին առաջարկել են նոր պայմաններ, մի մասը դրանց հետ չի համաձայնել եւ սկսել է բողոքի ակցիաներ: Դրա հետեւանքով ազատվել է 50 մարդ:

Գործադուլի մասնակիցների հիմնական պահանջները մնում են առաջվանները. վերադարձնել հեռացված աշխատողներին, վճարել աշխատավարձները, վերականգնել աշխատանքի նախկին պայմանները, աշխատավարձը բարձրացնել 25 տոկոսով, աշխատողների հետ կնքել երկարաժամկետ պարտավորագրեր, բացառել աշխատողների շանտաժի փաստերը եւ հեռացնել այն անձանց, որոնք մասնակցել են անձնակազմին ահաբեկելուն: Ընդգրկուն գործադուլը կանցկացվի այն բանակցությունների ֆոնին, որոնք Վրաստանի կառավարությունը IDS Borjomi Internationa-ի ղեկավարության հետ վարում է ընկերության բաժնի մի մասն իրենց հանձնելու շուրջ: DS Borjomi Georgia-ն մայիսի 19-ին ընկերության անունից, որը IDS Borjomi International-ի սեփականատերն է, հայտարարություն է հրապարակել բաժնի մի մասն անհատույց Վրաստանի կառավարությանը հանձնելու պատրաստակամության մասին:

Նշվել է, թե այն դեպքում, եթե կառավարությունը համաձայնի առաջարկությանը, հանքային ջրի արտադրությունը գործարաններւմ կվերսկսվի: Ինչպես ավելի ուշ հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լեւան Դավիթաշվիլին, IDS Borjomi Georgia ընկերության բաժնետոմսերի մի մասի հանձնումը ժամանակավոր չի լինելու եւ այժմ որոշվում են իրավական նյուանսները, հաղորդել է Spitnik-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս