Նախկինում կատարված գողության դեպք է բացահայտվել
Մայիսի 24-ին ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ կապանցի 31-ամյա մի տղամարդ նախկինում գողություն է արել։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարին մտել էր Լեռնագործների փողոցի տներից մեկի խորդանոցն ու գողացել 2 բենզասղոց և եռակցման սարք:
Գողության վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում չէր ստացվել։ Կապանի քրեական հետախույզները պարզեցին և՛ տուժողի ինքնությունը, որից հաղորդում ընդունեցին, և՛ հայտնաբերեցին գողոնը։
Դեպքի հանգամանքները պարզվում են։