Բաժիններ՝

Իսպանիան ծրագրում է իր զենիթահրթիռային համակարգերը տեղակայել Լատվիայում. El País

Իսպանիայի կառավարությունը ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակներում կարող է ավելացնել իր զորախումբը Եվրոպայի արևելքում և ծրագրում է Լատվիայում տեղակայել NASAMS զենիթային հրթիռային համակարգեր: Այս մասին հայտնում է El País պարբերականը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ NASAMS-ի տեղակայումը ենթադրում է նաև Լատվիայում մոտ 100 իսպանացի զինվորականի ավելացում։

Իսպանիան 2017 թվականից մասնակցում է Արևելյան Եվրոպայում իր ներկայությունն ուժեղացնելու ՆԱՏՕ-ի ծրագրին։ 2022 թվականի մարտին թագավորության կառավարությունը Լատվիայի բազայում իր զինվորականների թիվը հասցրել էր 500-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031