Աննա Հակոբյանը շվեյցարական Julius Baer բանկում հաշիվ է բացել. Արամ Գաբրելյանով. «Փաստինֆո»
Ռուսաստանցի մեդիա մագնատ Արամ Գաբրելյանովն թելեգրամյան ալիքում գրում է. «Դավոսի համաժողովին իբրև մասնակցող Փաշինյանի տիկնոջը նկատել են Ցյուրիխի Private banking Julius Baer բաժնում։ Նրա շրջապատում ասում են, որ Աննա Հակոբյանը հաշիվ է բացել իր անունով։
Տեղեկություններ կան, որ վարչապետի կինը Հայաստանում շահեր ունեցող հայ գործարարներից հերթական դրամահավաքը կսկսի, որպեսզի իր և իր տխրահռչակ հիմնադրամի հաշիվները համալրի։
Ի դեպ, Աննա Հակոբյանին Շվեյցարիայում ուղեկցում է հսկայական շքախումբ եւ երեք զինված թիքնապահ»,- գրում է Արամ Գաբրիելյանովը։