
Ինքնորոշումն է արցախահայերի անվտանգության ու իրավունքների հիմքում, որոնց իրական երաշխիքն էլ Արցախի` Ադրբեջանի հետ որևէ կապ չունեցող կարգավիճակն է. Թաթոյան

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի բնիկ ժողովրդի` արցախահայության իրավունքների և անվտանգության մասին խոսելն անիմաստ է, եթե դրանք առանձնացվում կամ կտրվում են ինքնորոշման բնական իրավունքից:
Ինքնորոշումն է արցախահայերի անվտանգության ու իրավունքների հիմքում, որոնց իրական երաշխիքն էլ Արցախի` Ադրբեջանի հետ որևէ կապ չունեցող կարգավիճակն է:
Մնացյալ ամեն ինչն արցախահայության իրավունքների անիրատեսական, ադրբեջանական շահերից բխող ու նրանց ցեղասպան քաղաքականությունն անտեսող օրակարգ է:
Այնպես որ` որքան շատ ինքնորոշման իրավունքից կտրված արցախահայության իրավունքների հարցերն առաջ տարվեն, այնքան շատ կմեծանան մեր հայրենակիցների գոյաբանական վտանգները, կամրապնդվեն ադրբեջանական կեղծիքներն ու շահարկումները»: