ABBA խմբի անդամները հոլոգրաֆիկ պատկերների միջոցով «երիտասարդացել» են ու համերգ են ունեցել Լոնդոնում
Շվեդական ABBA խմբի անդամներին 36 տարվա մեջ առաջին անգամ հանրությունն են ներկայացել վերամիավորված, հայտնում է Daily Mail-ը։ Մայիսի 26-ին նրանք Լոնդոնի Օլիմպիական այգում ներկա են գտնվել իրենց ABBA Voyage համերգային նստավայրի բացմանը։
75-ամյա Բենի Անդերսոնը, 72-ամյա Ագնետա Ֆալցկոգը, 76-ամյա Աննի Ֆրիդ Լինգստադը և 77-ամյա Բյորն Ուլվաուսը միասին լուսանկարվել են կարմիր գորգի վրա, իսկ հետո զբաղեցրել իրենց տեղերը դահլիճում։
Հատուկ ABBA-ի հոլոգրաֆիկ համերգների համար կառուցված վայրում տեղավորված էր 3000 հանդիսատես, որի դիմաց ABBA-ի «երիտասարդ» հոլոգրաֆիկ ավատարները կատարում էին խմբի հիթերն ու նոր երգերը։
Ինքնատիպ շոուն տեղի է ունեցել ABBA խմբի հիմնադրումից 50 տարի անց։ Անցյալ տարի շվեդները թողարկել են 40 տարվա մեջ իրենց առաջին ալբոմը: