G7-ի երկրները պայմանավորվել են ածխածնազերծել էներգետիկական հատվածը
G7-ի բոլոր երկրները պայմանավորվել են մինչև 2035 թվականն էլեկտրաԷներգիայի արտադրությունը կազմակերպել առանց շրջակա միջավայրի համար ածխածնի վնասակար արտանետումների, ածխի օգտագործումից հրաժարումը «Յոթնյակի» ընդհանուր նպատակն Է:
Բեռլինում G7-ի երկրների կլիմայի, էներգետիկայի ևշրջակա միջավայրի նախարարների հանդիպման արդյունքների շուրջ տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի և կլիմայի նախարար, փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը:
«Զգալի քայլ է արվել էներգետիկական հատվածի ածխածնազերծման գործում, պարտավորությունը, որն այժմ ստանձնել են, խոսում է այն մասին, որ էներգետիկական հատվածը 2035 թվականին G7-ի բոլոր պետություններում, և դա առաջին նորությունն է, պետք է հիմնականում ածխածնազերծված լինի, և որ ածխի օգտագործումից հրաժարումը G7-ի ընդհանուր նպատակն է»,-ասել է նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: