Բաժիններ՝

Ժիրինովսկու հիմնած ՌԼԴԿ-ի նոր ղեկավար է ընտրվել Լեոնիդ Սլուցկին

Վլադիմիր Ժիրինովսկու հիմնած Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ՌԼԴԿ) նոր առաջնորդ ունի: Ինչպես հաղորդում է  ռուսական աղբյուրներում հրապարակված տեղեկությունները, ՌԼԴԿ-ի համագումարը կուսակցության նախագահի պաշտոնում ընտրել է Լեոնիդ Սլուցկիին: Տեղեկությունը փոխանցել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԼԴԿ բարձրագույն խորհրդի ղեկավար Յարոսլավ Նիլովին:

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նոր համագումարի անհրաժեշտությունը առաջացել էր կուսակցության հիմնադիր և անփոփոխ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու մահվան պատճառով, որը ղեկավարում էր ՌԼԴԿ-ն շուրջ 32 տարի: Այդ նպատակով մայիսի 27-ին Մոսկվայում գումարվել է ՌԼԴԿ արտահերթ համագումար, որի ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ կուսակցության նոր նախագահ է ընտրվել Լեոնիդ Սլուցկին: Նա այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր:

Կուսակցության ղեկը ստանձնելուց հետո Սլուցկին հայտարարել է, որ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կմնա ընդդիմադիր դաշտում, բայց կառուցողական դիրք կզբաղեցնի: Նոր ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ ՌԼԴԿ-ն արժանի արդյունք ցույց կտա սեպտեմբերին կայանալիք ընտրություններում:

Լեոնիդ Սլուցկին ՌԴ Պետական դումայում ՌԼԴԿ-ի խմբակցության ղեկավարն է, ինչպես նաև՝ Պետդումայի միջազգային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս