
Իշխանությունները ձգտում են երկիրը տանել թուրքացման. Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան միջպետական ճանապարհը
news.am-ը գրում է. Սպիտակում մի խումբ քաղաքացիները մեքենաներով փակել են Սպիտակ-Երևան միջպետական ճանապարհը։
Ցուցարարների ձեռքին կան Հայաստանի ու Արցախի դրոշներ, նրանք վանկարկում են. «Առանց Նիկոլ Հայաստան», «Միություն, պայքար, հաղթանակ»:
«Որպեսզի ունենանք արժանապատիվ Հայաստան, որպեսզի վերականգնենք մեր արժանապատվությունը դրա համար անհրաժեշտ է ունենալ առանց Նիկոլ Հայաստան: Մեր պայքարն ուղղված է հանուն Հայաստանի ինքնիշխանության, հանուն Արցախի հայկականության: Իշխանությունները ձգտում են երկիրը տանել թուրքացման»,-ասաց ցուցարարներից մեկը: