Ճապոնիան և ԱՄՆ-ը վարժանքներ են անցկացրել Խաղաղ օվկիանոսում Ronald Reagan ավիակրի մասնակցությամբ
Ճապոնիայի Ինքնապաշտպանության ծովային ուժերն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հետ համատեղ վարժանքներ են անցկացրել Խաղաղ օվկիանոսում՝ ամերիկյան Ronald Reagan ատոմային ավիակրի մասնակցությամբ, որը տեղաբաշխված է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Յոկոսուկա ռազմակայանում՝ Տոկիոյին հարեւան Կանագավայի պրեֆեկտուրայում:
Մայիսի 27-ին այդ մասին հայտարարել է Ճապոնիայի զինվորական հրամանատարությունը: Նշվում է, որ վարժանքների ընթացքում, որոնք տեղի են ունեցել մայիսի 24-ից մինչեւ 26-ը, մշակվել է, մասնավորապես, հակազդումը թշնամական սուզանավերին: Ապրիլին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ տասն օրվա ընթացքում ընդգրկուն վարժանքներ է անցկացրել Ճապոնիայի զինված ուժերի հետ Արեւելաչինական եւ Ճապոնական ծովերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: