Բաժիններ՝

Բիշքեկի Եվրասիական համաժողովում ստորարգվել են համագործակցության 17 ծրագրեր

Ղրղզստանի մայրաքաղաքում տեղի ունեցած առաջին Եվրասիական տնտեսական համաժողովի մասնակիցներն ստորագրել են համագործակցության 17 ծրագրեր: Մայիսի 27-ին Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան:

«Համաժողովի արդյունքներով ստորագրվել են համագործակցության 17 ծրագրեր տարբեր ուղղությունների շուրջ»,- հայտնել է նա: Նրա խոսքով՝ հանգուցային համաձայնագրերից մեկն է դարձել համագործակցության հուշագիրը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների գյուղատնտեսական արտադրանքի եւ պարենի արագացված երկաթուղային եւ մուլտիմոդալ փոխադրումների «Եվրասիական ագրոէքսպերս» համատեղ ծրագրի իրագործման բնագավառում: «Այդ նախագծի շնորհիվ առաջին տոննաներով գյուղատնտեսական արտադրանքը Ղրղզստանից կմատակարարվի Ռուսաստանի Դաշնությանը»,- նշել է նա:

Առաջին Եվրասիական տնտեսական համաժողովը կայացել է մայսի 26-ին Բիշքեկում: Դրան մասնակցել են աշխարհի 25 երկրներից պետական մարմինների եւ գործարար կառույցների շուրջ 2,5 հազար ներկայացուցիչներ, այդ թվում Հարավ – արեւելյան Ասիայից եւ Լատինական Ամերիկայից: Միջոցառման շրջանակներում գործել են վեց քննարկումային հարթակներ: ԵԱՏՄ-ի կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը, հաղորդել է ՏՍՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս