
Իվետա Մուկուչյանը երկրպագուների դատին է հանձնել «Ես պատրաստ եմ» երգը
Իվետա Մուկուչյանը հանրության լայն շրջանակին է ներկայացրել Երևանում տեղի ունեցող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության համար իր գրած «Ես պատրաստ եմ» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:
Երգի և՛ խոսքերի, և՛ երաժշտության հեղինակն Իվետա Մուկուչյանն է: