Ո՞վ կհաղթի Կոնֆերեցիաների լիգան․ «Ռոմա»-«Ֆեյենորդ»
Այսօր տեղի կունենա Եվրոպայի Կոնֆերեցիաների լիգայի առաջին եզրափակիչը, որում եվրագավաթը կվիճարկեն «Ռոման» և «Ֆեյենորդը»։
Ռոմա
Իտալիայի եռակի չեմպիոնը 21 տարի շարունակ երկրպագուներին չի գոհացնում հաղթանակներով Ա Սերիայում։ Այս մրցաշրջանում նույնպես չհաջողվեց պայքարի մեջ մտնել Սկուդետտոյի համար՝ Ռոման 38 տուրերում տարավ 18 հաղթանակ և ինը ոչ-ոքի, ինչը թիմին բերեց 63 միավոր և վեցերորդ տեղը:
Հարձակման գիծն իրեն լավ դրսևորեց, իսկ հռոմեական թիմի պաշտպանության որակը առաջնությունում զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը։ Վերջին հինգ տուրերում Ժոզե Մոուրինյոյի սաները միայն մեկ հաջող հանդիպում անցկացրեցին, որում անցած ուրբաթ օրը հյուրընկալվելիս հաղթեցին «Տորինոյին» (3:0):
Կոնֆերեցիաների լիգայի եզրափակիչի ճանապարհին «գայլերը» հաղթեցին «Տրաբզոնսպորին», որից հետո խմբային փուլում քառյակում գրավեց առաջին տեղը «Զորյայի», ԲԿՄԱ «Սոֆիայի» և «Բուդե/Գլիմտի հետ»։
Կիսաեզրափակիչում իտալացիներին սպասում էր բարդ մրցակից՝ «Լեսթերը»։ Այնուամենայնիվ, Անգլիայի Սուպերգավաթի հաղթողը չկարողացավ շրջանցել «կարմիր-դեղինների» պաշտպանությունը և տանը ոչ-ոքի խաղալուց հետո Հռոմում պարտվեց նվազագույն հաշվով:
Հայ երկրպագուներին ամենից շատ հետաքրքրում է այն հարցը, թե արդյոք կխաղա վնասվածք ունեցող Հենրիխ Մխիթարյանը։ Մխիթարյանը թիմի հետ է, անցկացրել է մեկ մարզում, և կլինի մեկնարկային կազմում։
Ֆեյենորդ
Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում «Ֆեյենորդը» մեկնարկեց խմբային փուլից, որտեղ Արնե Սլոտի սաներին հաջողվեց համոզիչ հաղթանակ տանել՝ հաղթելով Բեռլինի «Յունիոնին», Հայֆային «Մաքքաբիին» և Պրահայի «Սլավիային», որոնց հետ ևս մեկ անգամ խաղալու հնարավորություն ունեցան քառորդ եզրափակիչում։
Հոլանդացիները գարնանը մրցաշարից դուրս թողեցին «Պարտիզանին» և կիսաեզրափակիչում, «գործ ունեցան» Մարսելի հետ։ Ռոտերդամում «պրովանսալների» դեմ խաղն ավարտվել է 3:2 հաշվով հաջողությամբ, որից հետո «Հարավի հպարտությունը» ոչ-ոքի է խաղացել Ֆրանսիայի Կոտ դ’Լազուրում (0:0): Ի դեպ, այս հանդիպումը հյուրերի վերջին 14 արտագնա հանդիպումներից էր, որում հարավցիները չկարողացան գրավել մրցակցի դարպասը։
Էրեդիվիզիի մրցաշարում «Ֆեյենորդը» գրավեց եզրափակիչ երրորդ տեղը՝ ի վերջո 12 միավորով զիջելով չեմպիոնին։ Հնարավոր չէ չնշել թիմի երկրորդ ցուցանիշը պաշտպանության որակի առումով։ Վերջին տուրում ռոտերդամցիներն իրենց խաղադաշտում չհաղթահարեցին «Տվենտեին» (1:2):
Այսօր չեն կարողանա խաղալ Տրաուները, Նելսոնը, Մալասիան և Բեյլոն, ով ոտքի վնասվածք ունի։
Այս խաղում հայտնի կդառնա ՈՒԵՖԱ-ի նոր մրցաշարի առաջին հաղթողը, ով հաջող հանդես եկավ և գոհացավ ինտրիգով և արդյունավետ ֆուտբոլով։ Մասնագետները կարծում են, որ այս տարի լավագույնը կլինի Իտալիայի մայրաքաղաքի ներկայացուցիչը, ով ավելի գրավիչ տեսք ունի հիանալի կատարողների և Ժոզե Մոուրինյոյի շնորհիվ։ ։
Խաղը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։
Սիրարփի Աղաբաբյան