««Արցախի հանձնում» ընկերության բաժնետեր-փայատերերից են նաև ոստիկանները, քննիչները, դատախազներն ու շատ դատավորներ»․ Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Արցախի հանձնում» բաժնետիրական ընկերություն․

2013թ․ հիմնադրվեց «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը, որը 2015թ․ դարձավ կուսակցություն։ Իրականում, այն «Արցախի հանձնում» փակ բաժնետիրական ընկերություն էր, որի հիմնական բաժնետերն, այսօրվա վարչապետ կոչեցյալն է։

Հետագայում, 2017թ․ ընկերությունն ընդլայնվեց,ընդունելով նոր բաժնետեր- փայատերեր, դառնալով բաց բաժնետիրական ընկերություն, պաշտոնապես անվանվելով «Ելք» դաշինք, հետագայում՝« Իմ քայլը»։ 2018թ․ ընկերության բաժնետեր-փայատերեր դարձան բազմաթիվ այլ քաղաքական, հասարակական գործիչներ, որոնք դարձան պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ, նաև նրանք ՝որոնք նույնիսկ 2020թ․ պարտությունից հետո, մինչ այսօր, ատամներով պաշտպանում են պարտության խորհրդանիշ բռնապետիկին, որոնք 2021թ․ ընտրություններ կոչված ֆարսը համարեցին ազատ, արդար։

«Արցախի հանձնում» ընկերության բաժնետեր-փայատերերից են նաև ոստիկանները, քննիչները, դատախազներն ու շատ դատավորներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031