«Չի բացառվում, որ Փաշինյանի միջնորդությամբ Ալիևի հատուկ հրամանագրով Արայիկ Հարությունյանը նշանակվի Ղարաբաղի ինքնավարության կենտրոնի տնօրեն». Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2022 թվականի մայիսի 22-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ոգին հուշում է, որ չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հրամանագրով Արայիկ Հարությունյանը նշանակվի Ղարաբաղի մշակութային ինքնավարության “Բյուլբուլ” կենտրոնի տնօրեն, որի կազմում կգործի “Ջու, ջու, ջուջալարի” պարի խումբը, Աննա Հակոբյանի անվան բարոյական աջակցության կենտրոնը, Մեհրիբան Ալիևայի անվան երգչախումբը և Հեյդար Ալիևի անվան կիրակնօրյա դպրոցը։