«Արա, այ «ոչ մի բաներ» Եռաբլուրը աշխարհագրություն չի, է, որ մենակ տեղն իմանալով տակից դուրս գաք…»․ Դավիթ Ամալյան
Դավիթ Ամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վիրավոր, կամ առհասարակ կռված տղերքին, էս անհայրենիք, անծնունդ ծվծվապաշտները հորդորում, հլը մի բան էլ մունաթ գալով ասում են՝ գնացեք Ղարաբաղ, ու ասեմ, Արցախ, կամ Ղարաբաղ անունները էս ոչ մի գործող կենդանու չնմանները անպայման դեմոնստրատիվորեն գրում են փոքրատառերով…
Հիմա հեչ սրանց քերականական դաստիարակչության ժամանակը չի, ուստի ուզում եմ երկու հարց ուղղել էս ծնվելու փոխարեն առաջացածներին…
«ժող ջան?» առաջինը. ինչի՞ց ա, որ էդ ձեր պաշպանելիքին, բացի ձեզնից, պաշտպանում են նաև ադրբեջանի և թուրքիայի (կներեք ձեր սիրած պետությունների անունները փոքրատառերով գրելու համար) իշխանությունները, իսկ ձեզ, պաշպանում են նույն պետությունների հասարակ բնակիչները, թեպետ ասեմ, որ իրենք ի տարբերություն ձեզ, ըստ իրենց հայրենիք ունեն, ու փորձում են պաշտպանել այն, ձեզ հետ միասին…
Եվ երկրորդ հարցը.
«ժող ջան?» էդ, որ զոհվածների հարազատներին, զոհվածների մարտական ընկերներին, զոհվածների էն մարտական ընկերներին, որոնք հաշմանդամ են դարձել, ուղղարկում եք Արցախ, կամ Ղարաբաղ, մի հատ ինձ կասե՞ք, բա էդ զոհվածների՞ն ուր եք պատրաստվում ուղղարկել, ասեք՝ իմանամ, մեկ էլ տեսար մի օր տղուս երազում տեսա, բա չասե՞մ իր և իր ընկերների փրկած կենսաբանական գոյությունները ինչ առաջարկ ունեն իրենց համար…
Այ..․
Հիմա ասել էի հաաա…
Արա, այ «ոչ մի բաներ» ԵՌԱԲԼՈւՐԸ աշխարհագրություն չի, է, որ մենակ տեղն իմանալով տակից դուրս գաք…
Ասելիք շատ ունեմ ձեզ, բայց ստեղ արտահայտվելու համար տղայական հարգանքս հասարակության (կանայք, երեխաներ, մեծեր) նկատմամբ թույլ չի տա…»։