ԵԱ-Երևան. Բռնցքամարտի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ
Երևանում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը կկայանա 12 մենամարտ:
Հայաստանը մրցումային առաջին օրն ունի մեկ ներկայացուցիչ` 75 կգ քաշային կարգում որակավորման փուլի իր մենամարտը կանցկացնի Վախթանգ Հարությունյանն, ով կմրցի Լեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիվսկիի հետ:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը պայքարի մեջ կմտնեն 57 կգ, 71 կգ, 75 կգ քաշային կարգերի բռնցքամարտիկներից մի քանիսը: Առաջին մենամարտում կմրցեն Սլովակիայի և Հունաստանի մարզիկները:
Հայաստանի հավաքականի անդամներն արդեն գիտեն իրենց մրցակիցներին` 48կգ Բարեղամ Հարությունյան – Սախիլ Ալախվերդովի (Վրաստան), 51կգ`Արթուր Հովհաննիսյան – Աթիլլա Բերնաթ (Հունգարիա) և Մոլինա Սալվադոր (Իսպանիա) զույգի հաղթողը, 54կգ`Ջանիկ Սահակյան – Ելմիր Նաբիև (Ուկրաինա), 57կգ` Արթուր Բազեյան – Ալեն Ռահիմիչ (Բոսնիա և Հերցեգովինա) և Բաթուհան Չիֆթչի (Թուրքիա) զույգի հաղթողը, 60կգ` Կարեն Տոնականյան – Ռոլանդ Վերես (Հունգարիա),63.5 կգ Հովհաննես Բաչկով – Ջոզեֆ Թայերս (Անգլիա) և Բրենդան Մաք-Քարթի (Իռլանդիա) զույգի հաղթողը, 67 կգ`Գուրգեն Մադոյան – Կարլ Բենիամին Էրիկսոն (Ֆինլանդիա), 71 կգ` Նարեկ Զախարյան – Թեքեքս Միքալ (Սլովակիա),75 կգ`Վախթանգ Հարությունյան – Բարտոշ Գոլեբիվսկի (Լեհաստան),80 կգ`Համբարձում Հակոբյան – Քոսիան Դմիտրի (Մոլդովա),86 կգ`Ռաֆայել Հովհաննիսյան – Ստեֆանով Դիմիտրով Կրիստյան (Բուլղարիա),92 կգ`Նարեկ Մանասյան – Միխալեկ Դավիդ (Սլովակիա),92+ կգ`Դավիթ Չալոյան – Յուրայ Սոլիդա (Բոսնիա և Հերցեգովինա) և Ալգիրդաս Բանիուլիս (Լիվտա) զույգի հաղթողը: