2021- ի խորհրդարանական ընտրությունները տվել են բողոքի շարժման մասնակիցների հարցերի պատասխանները. Մհեր Գրիգորյան
Հայաստանում 2021 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները տվել են բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք այսօր բարձրացնում են երկրում բողոքի ակցիաների մասնակիցները: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Մասնավորապես, պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությունները մտադիր են արտահերթ ընտրություններ անցկացնել, Գրիգորյանն ասել է. «Բացարձակ ժողովրդավարական, ազատ ու օրինական խորհրդարանական ընտրությունները, որոնք Հայաստանում տեղի ունեցան 2021 թվականի հունիսին, տվեցին պատասխանները բոլոր այն հարցերին, որոնք այսօր շրջանառվում են փոքրամասնության բողոքի շարժման կողմից»: