
FlyOne Armenia-ն ոչ կանոնավոր ուղիղ չվերթներ կիրականացնի Երևան-Անթալիա- Երևան երթուղով

FlyOne Armenia ավիաընկերությունը հունիսի 14-ից սկսում է ոչ կանոնավոր ուղիղ չվերթներ իրականացնել Երևան-Անթալիա-Երևան երթուղով: FlyOne Armenia ավիաընկերությունը տեղեկացնում է, որ Երևան-Անթալիա-Երևան չվերթները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Անթալիայի միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին:
Տոմսերի արժեքը սկսվում է 110 եվրոյից: Ավիաընկերության բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում: