«Ռոսպոտրեբնադզոր»-ում հայտնել են, թե երբ կարող է սկսվել COVID-19-ի նոր ալիքը

Կորոնավիրուսային ինֆեկցիան ավելի ու ավելի շատ է ձեռք բերում սեզոնային ինֆեկցիայի հատկանիշներ, ուստի համաճարակային գործընթացը կարող է ակտիվանալ աշնանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի Համաճարակաբանության գիտահետազոտական կենտրոնի կլինիկա-վերլուծական աշխատանքի հարցերով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան:

«Այն բանի հետ կապված, որ COVID-19-ն ավելի ու ավելի շատ է ձեռք բերում սեզոնային ինֆեկցիայի հատկանիշներ, SARS-CoV2-ի համաճարակային գործընթացը նույնպես կարող է ակտիվանալ աշնանը»,-ասել է Պշենիչնայան: Նա պարզաբանել է, որ աշունը տարվա այն ժամանակն է, երբ տեղի է ունենում շնչուղիների բազմաթիվ ինֆեկցիաներով, այդ թվում՝ սեզոնային կորոնավիրուսներով հիվանդացության սեզոնային աճ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031