Բաժիններ՝

Ինչո՞ւ կանայք պետք է ավելի շատ քնեն, քան տղամարդիկ

Ինչպես փոխանցում է Elle.ru-ն, գիտնականներն ապացուցել են, որ կանայք պետք է ավելի շատ քնեն, քան տղամարդիկ: Ներկայացնում ենք երկու պատճառ:

Պատճառ #1. կանանց ուղեղն ավելի բարդ է կառուցված

Համաձայն Լաֆբորո համալսարանի Երազների հետազոտական կենտրոնի բրիտանացի գիտնականների անցյալ տարվա բացահայտումների՝ կնոջ ուղեղի նյարդային կապերի կառուցվածքն ավելի բարդ է, քան տղամարդունը: Այդ պատճառով կանայք հակված են բազմաբնույթ առաջադրանքների կատարմանը և շատ ավելի ճկուն են որոշումներ կայացնելիս: Այնուամենայնիվ, այս ամենը հանգեցնում է էներգիայի հսկայական ծախսի, և քնի ժամերը, որոնք անհրաժեշտ են ուժերը համալրելու համար, անհամեմատելի են տղամարդկանց քնի ժամերի հետ:

Պատճառ #2. կանայք քնի պակասից ավելի շատ են տանջվում

Լաֆբորոյից անգլիացի հոգեբույժների մեկ այլ գիտական եզրակացության համաձայն՝ կանայք ավելի դժվար են դիմանում քնի պակասին, քան տղամարդիկ. նրանք դառնում են դյուրագրգիռ, մռայլ և դեպրեսիվ: Բացի այդ, գիշերային հանգստի որակը կարող է ազդել արյան մակարդման վրա և, որպես հետևանք՝ հանգեցնել արյունատար անոթների խցանման։ Տղամարդկանց նյարդային համակարգն այս առումով ավելի ուժեղ է և այդքան զգայուն չի արձագանքում քնի պակասին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս