
Կոմիտասի պողոտայում ակցիայի մասնակցին դիտավորությամբ վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

Կոմիտասի պողոտայում ակցիայի մասնակցին դիտավորությամբ վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է։
Այս մասին քիչ առաջ 168..am-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանությունից՝ հավելելով
«Վարորդի ինքնությունը ճշտվել է, հրավիրվել է բաժին, որտեղ նա դեպքի վերաբերյալ տվել է բացատրություն։ Նյութերի նախապատրաստումը շարունակվում է»:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկին Կոմիտասի պողոտայում չարամտորեն վթարի էր ենթարկել մի ավտոմեքենա՝ իր դիմաց փողոցը փակելու համար: