Սփյուռքի Ռամկավարները լքեցին Նիկոլ Փաշինյանին
Լիբանանում Դոկտոր Ավետիս Դաքեսյանը, ով նաև Մայք Խառապյանի գլխավորած Սփյուռքի Ռամկավար Ազատական Կուսակցության Կենտրոնական վարչության անդամ է, միացել է ՀՅԴ-ին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Նշենք, որ ՀՅԴ Լիբանանի կառույցն ու ուղեկից միությունները պատվիրակություն են ուղարկել Լիբանանում Հայաստանի դեսպանատուն, որտեղ հուշագիր են հանձնել՝ դրանով իրենց աջակցությունը հայտնելով Հայաստանում «Դիմադրության» շարժմանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։
Լիբանանում ՀՅԴ-ի և ՌԱԿ-ի նախագահ Մայք Խառապյանի գլխավորած վարչության համագործակցության ևս մեկ դրսևորում տեղի ունեցավ Լիբանանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ դոկտոր Ավետիս Դաքեսյանն ու իր գործընկերները պաշտոնապես սատարեցին ՀՅԴ-ական թեկնածուներին՝ պաշտոնական հաղորդագրություն տարածելով այդ մասին.
Տեղեկացանք, որ ներկա պահին վերոնշեալ համախմբված միավորները գործակցության նույն ոգով ռազմավարություն են մշակում Լիբանանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով համատեղ ակցիաներ կազմակերպելու: