Բաժիններ՝

Իրանը պատրաստակամություն է հայտնել միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել հանդես գալ որպես միջնորդ՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում: Այս մասին բանակցություններից հետո հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ հիմնվելով Ռուսաստանի հետ գերազանց հարաբերությունների վրա, աջակցում է Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ցանկացած դիվանագիտական փորձին և պատրաստ է միջնորդել և օգնել լուծելու այս ճգնաժամը»,- ասել է արտգործնախարարը:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ ստորագրել են համաձայնագիր մշակույթի և տեղեկատվական անվտանգության ոլորտում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս