
Զորավարժարաններից մեկում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ

Զորավարժարաններից մեկում մայիսի 16-ից 19-ն անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքով կրակի վարման և թիրախների խոցման հմտությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։