Հայաստանը բողոքի ակցիաների հարցով ՀԱՊԿ–ին չի դիմել. ԱԽ քարտուղար

ՀՀ ԱԽ նախագահ Արմեն Գրիգորյանը կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց մամուլում տարածված տեղեկությունը , թե Նիկոլ Փաշինյանը Կրեմլին խնդրել է ՀԱՊԿ զորքեր մտցնել Հայաստան` Ղազախստանի օրինակով ճնշելու ընդդիմության բողոքի ակցիաները։

«Բողոքի ակցիաների հանգուցալուծումը մենք տեսնում ենք բացառապես ՀՀ ներքաղաական ինստիտուցիոնալ միջոցներով»,– ասաց նա։

Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ ակցիաների մասնակիցներն արդեն շուրջ 1 ամիս իրացնում են խաղաղ հավաքների իրենց իրավունքը, իսկ ցույցերի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը։ Նա նաև տեսակետ հայտնեց, որ բողոքի ակցիաները չեն ստացել հանրության լայն աջակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031