Բաժիններ՝

Արտասովոր պատյանը թույլ կտա սմարթֆոններին միանալ 5G ցանցին

Աքսեսուարը նախատեսված է հատուկ Huawei P50 Pro-ի համար, որը չունի 5G ցանցի աջակցություն։

«5G Connectivity Case»-ը պատրաստված է Soyealink-ի կողմից։ Այն ունի eSIM չիպսեթ և կափարիչի մեջ ներկառուցված 5G մոդեմ: Այլ կերպ ասած, այս դիզայնը սովորական 4G սմարթֆոնը վերածում է 5G  մոդելի:

Քաշով և հաստությամբ սարքը  համապատասխանաբար 52 գրամ և 3,2 մմ է, աքսեսուարը նման է շուկայում առկա պաշտպանիչ պատյաններից շատերին: Այն չի մեծացնում Huawei P50 Pro-ի ծավալը։

Պատյանը հասանելի է բաց մոխրագույնով և պատրաստված է կաշվից, ինչը նրան տալիս է բավականին թանկ տեսք։

Դեռ պարզ չէ, թե երբ աքսեսուարը հասանելի կլինի ձեռքբերման համար, սակայն Չինաստանում դրա գինը արդեն հայտնի է՝ 799 յուան: Հետագայում նույն պատյանները պետք է հայտնվեն Huawei Mate 40-ի և Nova 9-ի համար, որոնք թողարկվել են առանց 5G աջակցության:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս