«Թքած ունեմ «Մարտական խաչի» և պատերազմի մասնակից լինելու վրա». կարմիրբերետավորը՝ գնդապետի մասին

Այսօր Նալբանդյան փողոցի վրա անհնազանդության ակցիայի ժամանակ մոտ 10 կարմիրբերետավորներ գետնին են տապալել գնդապետ, 2016-ի Ապրիլյան և 2020-ի 44-օրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ 1-ին աստիճանի» շքանշանակիր Սերգեյ Հայրապետովին, ոտքերով հարվածել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել:

Մեզ փոխանցված տեսանյութում լսվում է, թե ինչպես է մի կին ասում՝ «մեռցուցին մարդուն»:

Ավելին, ներկա կանայք տեղեկացնում են, որ ում նկատմամբ բռնություն են գործադրում՝ զինվորական է, իսկ կարմիրբերետավորներից ոմն մայոր Այվազյան արձագանքում է, որ «թքած ունի» գնդապետի «Մարտական խաչի», պատերազմի մասնակից լինելու վրա:

Նշենք, որ Հայրապետովը 44-օրյա պատերազմում վիրավորվել է:

Տեսանյութեր

Լրահոս