
Ֆինլանդիայի արտգործնախարարը ստորագրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության դիմումը

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն ստորագրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության դիմումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ արարողությունը հեռարձակվել է Yle հեռուստաալիքի ուղիղ եթերում։
Քիչ առաջ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն, ով պետական այցով գտնվում է Ստոկհոլմում, ուղիղ եթերում պաշտոնապես հաստատել է դաշինքին միանալու երկրի խորհրդարանի ընդունած որոշումը։