«Սրանց մոտ հատուկ կոմպլեքսներ կա հայրենիքի համար կռիվ տվողներից»․ Տիգրան Աբրահամյանը՝ Իգոր Խաչատուրովի ձերբակալման մասին

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իգորին մշտապես ամենակոշտ միջոցների ձեռնարկմամբ են բերման ենթարկել, փորձել քաշքշուկի մեջ ներգրավել, սադրել։

Հիմա էլ՝ ինչ-որ անհայտ ցուցմունքի հիման վրա, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրման կասկածանքով ձերբակալել են։

Պարտության՝ իրավապահ կառույցներում վերընկած սիմվոլները, զբաղված են գործ կարելու անպատվաբեր գործով։

Սրանց մոտ հատուկ կոմպլեքսներ կա հայրենիքի համար կռիվ տվողներից, որի պայմաններում սիրով կատարում են հողատուներից իջեցվող քաղաքական պատվերները»։

Տեսանյութեր

Լրահոս