«Ինչպե՞ս վարվենք այն կապիտուլյանտների հետ, ովքեր Երևանի կաբինետներից են ցանկանում հրաժարվել Արցախից, իսկ Սյունիքը` թուրքերի ոտատակ դարձնել». Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկիրն իրականում պրոբլեմների մեջ է: Յուրաքանչյուր պահի կարող են նոր ոտնձգություններ լինել Հայաստանի անվտանգության ու տարածքային ամբողջականության դեմ:
Այս իրավիճակում ասում են, թե Նիկոլն օրական երկու-երեք անգամ է զանգում ու հետաքրքրվում ՊՆ կամ ԶՈւ ԳՇ գործերով: Իսկ օրական բազմաթիվ անգամներ` ոստիկանության գործերով է հետաքրքրված: Նրա համար իր անփառունակ ու դավադիր աթոռն ավելի կարևոր է, քան պետության պաշտպանունակությունն ու ժողովրդի անվտանգությունը:
Հ.Գ. ինքը` Նիկոլը երկրի անվտանգության մակարդակը դարձրել է զրո, իսկ իր փոքրաթիվ «կողմնակիցները» ընդդիմությանն են ասում գնացեք սահման: Խենթի երկիր է դարձել:
Սահման գնալն ամեն րոպե կարող է բոլորի պարտքը դառնալ: Իսկ ինչպե՞ս վարվենք այն կապիտուլյանտների հետ, ովքեր Երևանի կաբինետներից են ցանկանում հրաժարվել Արցախից, իսկ Սյունիքը` թուրքերի ոտատակ դարձնել»: