Չինաստանում միկրոավտոբուսն ընկել է գետը
Մայիսի 16-ին միկրոավտոբուսը գետն է ընկել Չինաստանի Գուանդուն հարավային նահանգի Շաոգուան քաղաքում: Նրա մեջ գտնված բոլոր 10 մարդիկ զոհվել են: Այդ մասին ասվում է քաղաքի կառավարության հաղորդագրության մեջ:
«Միկրոավտոբուսը մայիսի 16-ին տեղական ժամանակով մոտավորապես 17:20-ին (Երեւանի ժամանակով 13:20-ին) գետն է ընկել Չժենցզյանի շրջանի էլեկտրակայանի ամբարտակի մերձակայքում գտնվող գետը. այդ նույն երեկոյան ավտոմեքենան բարձրացրել են ջրից, նրա մեջ եղած բոլոր 10 անձինք զոհվել են»,-ասվում է WeChat սոցցանցի օգտահաշվում քաղաքի իշխանությունների զետեղած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է մայիսի 17-ին:
Նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ միկրոավտոբուսը վերադառնում էր Ժենխուա գավառի Շիլիտին փոքրիկ քաղաքից, ճանապարհին վարորդը դեռեւս չհաստատված պատճառով կորցրել է կառավարումը, փոխադրամիջոցն սկզբում մխրճվել է բետոնե բլոկի մեջ, ինչից հետո հարվածել է պարիսպին եւ ընկել ջրամբարը: Միջադեպի պատճառների հետաքննությունը շարունակվում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: