
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը համարում է երկրի ներքին գործը

Մոսկվան Հայաստանում բողոքի շարժումները դիտարկում է որպես հանրապետության ներքին գործ և չի միջամտում այդ գործընթացներին:
Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։
«Սա Հայաստանի ներքին խնդիրն է՝ այն ինչ տեղի է ունենում այնտեղ, ինչով հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը: Մենք դա գիտակցում ենք և չենք միջամտում այս գործընթացներին»,-ասել է նա:
Հայաստանում ընդդիմադիր ուժերը շաբաթներ շարունակ ակցիաներ են անցկացնում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով գործող իշխանության դեմ, դժգոհություն հայտնելով վարած արտաքին քաղաքականության առնչությամբ: Ամեն օր ընդդիմությունն անցկացնում է երթեր, հավաքներ Երևանում և այլ քաղաքներում: