
Արայիկ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենք է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է մի շարք օրենքներ: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Մասնավորապես, ստորագրվել են հետեւյալ օրենքները.
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,
««Հայաստանի Հանրապետության 2004 թվականի աշխատանքային օրենսգիրքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»,
««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
««Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,
««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,
««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացում կատարելու մասին»,
««Հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,
««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»,
««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին»: