ԵՄ–ն մոտեցել է Ռուսաստանի նկատմամբ իր պատժամիջոցային վերջին կետին. Euractiv
Եվրամիությունը մոտեցել է հակառուսական պատժամիջոցների սահմանման վերջին կետին: Մայիսի 17-ին համապատասխան կարծիքն է հայտնել ԵՄ-ի մի դիվանագիտական աղբյուր Euractiv ինտերնետ-պորտալում։
«Մոսկվայի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը կդառնա անհավատալիորեն բարդ: (…) Մենք շատ մոտ ենք մեր վերջին սահմանին հասնելուն,- հայտարարել է դիվանագետը ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո:- Եթե ռուսական նավթի հարցում այդպիսի խառնաշփոթություն էր, պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա (ռուսական) գազն արգելելու առաջարկության դեպքում»: Նա նաեւ ընդգծել է, որ ԵՄ-ի անդամ պետությունները «նույնիսկ մի քայլ հետ են գնացել», չնայած որոշ առաջընթացին Հունգարիայի հետ բանակցություններում ՌԴ-ից նավթի ներմուծման բռնարգելքի սահմանման առաջարկության վետոյի չեղարկման շուրջ:
Ավելի վաղ ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը խոստացել է, որ Եվրամիությունը կշարունակի պատժամիջոցային ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, բայց խոստովանել է, որ ԵՄ-ի ԱԳՆ-ների ղեկավաները մայիսի 16-ին նույնսկ չեն փորձել փոխզիջում գտնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, ներառյալ նավթային բռնարգելքը, շատ լուրջ տարաձայնությունների պետճառով: Նրա կարծիքով՝ այդ նոր պատժամիջոցային փաթեթի հաստատումը շաբաթների հարց է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: