
Գազ չի լինելու

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 18-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի մի հատվածի գազասպառողների, ժամը 09:00-18:00-ն` Գավառ քաղաքի բազմաբնակարան շենքերի, Ազատության, Դեմիրճյան, Զ.Անդրանիկի, Արծրունի եղբայրներ, Բոշնաղյան, Պետրովի, Նալբանդյան փողոցների, «Գավառի հաց» ԲԲԸ-ի, Հացառատ թաղամասի, Գանձակ, Ծաղկաշեն համայնքների գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:
Նույն օրը ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վերնաշեն բնակավայրի գազասպառողների, ժամը 10:00-20:00-ն` Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ.Ուլնեցու, Գոգոլի, Դ.Անհաղթի, Սուրենյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: