Բերման ենթարկված ցուցարարները ոստիկանությունում բղավում են «Նիկոլ դավաճան»

Վաղ առավոտից մեկնարկել են ընդդիմադիրների անհնազանդության ակցիաները։ Ցուցարարները պարբերաբար փողոցներ են փակում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Ոստիկանությունը ժամը 10-ի դրությամբ հաղորդում է 155 բերման ենթարկվածի մասին։

Քիչ առաջ անհնազանդության ակցիաներից մեկի մասնակից Հանրապետական կուսակցության երիտթևի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տարածել ոստիկանական ավտոբուսից:

«Բերման ենք ենթարկվել կարմիր բերետավորների կողմից, սակայն ոչ նրանց կողմից կիրառած բիրթ անհամաչափ ուժը ոչ կապիտուլյանտի հրամանները մեզ չեն կանգնացնի, նենք վախեցող չենք: Առանց թուրքի Հայաստանի լինելուա»,- գրել էր նա:

Ավելի ուշ արդեն Միքայել Գրիգորյանը և անհնազանդության ակցիայի բերման ենթարկված տասնյակ քաղաքացիներ ոստիկանական բաժանմունքում էին շարունակում պայքարը՝  «Նիկոլ դավաճան» վանկարկումներով:

Տեսանյութեր

Լրահոս