
Որպես անհետ կորած որոնվող 32-ամյա տղամարդը հայտնաբերվել է
Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 32-ամյա Հարություն Նաշիկյանը։
Մայիսի 14-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Հարություն Նաշիկյանը հայտնաբերվել է Ձորաղբյուր գյուղում։ Նա ներկայացվել ոստիկանության Կոտայքի բաժին և տվել բացատրություն: