
ՀՀ ՄԻՊ-ը Աչաջուր համայնքում մասնակցել է ընտանիքի օրվան նվիրված միջոցառմանը

Մայիսի 15-ին՝ ընտանիքի օրվա առթիվ, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում մասնակցել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՎԻՆՆԵԹ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը։
Պաշտպանը նաև ներկա է գտնվել «Ուժեղ ենք միասին» սպորտլանդիային, որին մասնակցում էին տարբեր մարզերից ժամանած ընտանիքներ։
Քրիստիննե Գրիգորյանն Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանի հետ համատեղ այց է կատարել նաև Աչաջուր համայնքի միջնակարգ դպրոց և մանկապարտեզ։
Նա ծանոթացել է կրթական հաստատությունների խնդիրներին, ինչպես նաև՝ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել համագործակցության նոր հնարավորությունները: