Բաժիններ՝

Եզակի սպիտակ ադամանդը աճուրդի է հանվել ավելի քան 20 միլիոն դոլարով

Աճուրդի հանված ամենամեծ սպիտակ ադամանդը վաճառվել է 21,7 միլիոն շվեյցարական ֆրանկով (21,9 միլիոն դոլար), ինչը շատ քիչ է նման զարդի: 228,31 կարատանոց քարը, որը գոլֆի գնդակից մեծ է, ըստ shantnews-ի՝ Ժնևում վաճառվել է Christie’s աճուրդի տան կողմից։

Մեծ հույսեր կային, որ եզակի ադամանը կգերազանցի սպիտակ ադամանդի գնի համաշխարհային ռեկորդը, որը կազմում է 33,7 միլիոն դոլար: Սյդ գումարով 2017 թվականին Ժնևում ձեռք է բերվել 163,41 կարատանոց սպիտակ ադամանդը:

Բայց սակարկությունը, որը սկսվել էր 14 միլիոն շվեյցարական ֆրանկից, դադարեցվել է երկու րոպե անց ՝ և կանգ առել 18,6 միլիոնի վրա, իսկ գնորդների հավելավճարը ավելացնելուց հետո գինը բարձրացել է մինչև 21,7 միլիոն:

Նախավաճառքի գնահատականը կազմել է 19-30 միլիոն շվեյցարական ֆրանկ: ​​Քարը , որը կատարյալ սիմետրիկ տանձաձև ադամանդ է, վաճառվել է Հյուսիսային Ամերիկայից անանուն սեփականատիրոջ կողմից:Իսկ գնվել է մասնավոր կոլեկցիոների կողմից, որը գնումը կատարել է սմարթֆոնով:

Ադամանդը շողում է D-ից Z-ի գույներով, և չնայած ռեկորդային ցածր գնին, որով վաճառվել է, այդուհանդերձ այն ռեկորդ է սահմանել իր գունային շքեղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս