
Ապարանի ջրամբարի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է առվի մեջ

Մայիսի 15-ին, ժամը 16։18-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարանի ջրամբարի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է առվի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Suzuki» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից։