Զորավոր Ավետարանը կբերվի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի
Վաղը` մայիսի 14-ին, ժամը 10:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի կբերվի Զորավոր Ավետարանը, որը պահվում է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան ինստիտուտում:
Ժամը 10:15 եկեղեցու արևելյան մուտքից Ավետարանը թափորի ուղեկցությամբ կբերվի եկեղեցի:
Ժամը 10:30-ին կմատուցվի Ս. Պատարագ: Ավետարանը հավատացյալների խոնարհման համար եկեղեցում կմնա մինչև ժամը 17:00–ն։