«Չի կարելի իշխանության ղեկին հանդուրժել մարդու, ով վաճառեց հնարավոր ամեն բան․ հայ ժողովուրդը պետք է դուրս գա փողոց»․ Սեմյոն Բաղդասարով

«Այն, ինչ Հայաստանում տեղի է ունենում, իրավաչափ է»,- այս մասին տարածված ուղերձում ասել է ռուսաստանահայ հեղինակավոր վերլուծաբան Սեմյոն Բաղդասարովը, անդրադառնալով  վերջին տասնօրյակի ընթացքում Հայաստանում ծավալվող բուռն ներքաղաքական զարգացումներին։

Նա շեշտել է, որ իսկապես չի կարելի իշխանության ղեկին հանդուրժել ոչ միայն պարզապես դավաճանի, այլև  մարդու, «ով  վաճառեց հնարավոր ամեն բան, մարդու, ում շրջապատում են այնպիսի անձինք, ինչպիսին Ռուբեն Ռուբինյանն է՝ համալսարանի շրջանավարտ, որտեղ  պատրաստում են ոչ թե ազդեցության գործակալներ», այլ թուրքական հետախուզության գործակալներ իրենց նպատակների առաջմղման համար։ «Այսպիսով այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ պարոն Փաշինյանն իշխանության է եկել ոչ թե պարզապես ԱՄՆ-ի ու  Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների, այլ Թուրքիայի հատուկ ծառայությունների շնորհիվ։ Հենց Թուրքիան է այս բոլոր տարիների ընթացքում ձգտել  իշխանության բերել այնպիսի գործիչ, որի  հետևանքով Հայաստանը որպես պետություն կվերացվի։Եվ ներկայումս  նա գտնվում է այն փուլում, երբ   կցանկանար հանձնել Հայաստանը  և Թուրքիային, և հարևան Ադրբեջանին։  Այսուհետ  ևս սա հանդուրժելը կլինի հայ ժողովրդի խայտառակությունը»,-նշել է Բաղդասարովը։

Նրա կարծիքով, հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը, ում համար չափազանց կարևոր է Երևանում հենց իրական հայրենասեր կառավարության ներկայությունը, այլ ոչ թե դավաճանական, թրքամետ, ադրբեջանամետ կառավարության, պետք է դուրս գա փողոց ու պահանջի հրաժարական, եթե նա չի գնում։

«Կան նաև այլ մեթոդներ։ Որևէ մեկը չի մոռացել չէ՞, թե ինչպես եկավ իշխանության, նա  եկավ սահմանադրական ճանապարհո՞վ։ Ո՛չ, ո՛չ, իհա՛րկե, փաստացիորեն նա իրականացրեց պետական հեղաշրջոփւմ։  Ինչո՞ւ ենք մենք այդ մասին լռում։ Իսկ ներկայումս ո՞վ է նա, որպեսզի այդտեղ գտնվի։ Ես հասկանում եմ, որ ընկել է հերթական «запой»-ի մեջ, ցանկանում է թաքնվել, կքայլեն-կքայլեն՝ կցրվեն, սրա վրա է խաղադրույքներ անում»,- նման կարծիք է հայտնել Բաղդասարովը։

Ըստ նրա, ժամանակն է, որպեսզի ընդդիմության առաջնորդները, նրանք, ովքեր մարդկանց փողոց են դուրս բերել, մտածեն՝ ինչպես արագացնեն այդ իրադարձությունները, որպեսզի Հայաստանում հաստատվի հայրենասիրական կառավարություն, որը հոգ է տանում Հայաստանի մասին, ոչ թե վաճառում է Հայաստանը։

Տեսանյութեր

Լրահոս