Խուզարկություններով չեք կարող կոտրել մեր ոգին, ամեն ինչ կգտնեք բացի ընտրակաշառքից․ Արծվիկ Մինասյան

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ելույթ ունենալով Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքին, ասաց, որ իշխանությունը փորձում է կոտրել ընդդիմադիրների ոգին։

«Գիտեք, որ խուզարկել են ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանի տունը, ուզում էին ընտրակաշառք գտնել։ Դաշնակցականի տանը ամեն ինչ կգտնեք բացի ընտրակաշառքից։ Նման քայլերով չեք կարող կոտրել մեր ոգին», – ասաց նա։

Նա նաև նշեց, որ Գյումրիում տարեցներին ծեծելու միջադեպն ուռճացված է, ընդդիմադիր երիտասարդները հարգում են տարեցներին։

«Այս պայքարին միացած բոլոր երիտասարդները հարգում են տարեցներին։ Հիմա ապատեղեկատվության քարոզ է գնում՝ այդ թվում և Հ1-ով», – ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031