ՀԱՊԿ-ի հոբելյանական գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 16-ին Մոսկվայում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հոբելյանական գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 16-ին Մոսկվայում, մայիսի 12-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մայիսի 16-ին ՀԱՊԿ-ի 30-ամյակի առթիվ Մոսկվայում տեղի կունենա կազմակերպության անդամ պետությունների գագաթնաժողովը: Դա կլինի թե՛ ղեկավարների հանդիպում եւ թե՛ առանձին շփում աշխատանքային նախաճաշի ձեւաչավով»,- ասել է նա:

Նա հավելել է, որ այդ միջոցառման արդյունքների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների համար հայտարարություններ կանեն ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այդ երկիրն այժմ նախագահում է կազմակերպությունում: Ինչպես ավելի վաղ հայտնել է Պեսկովը, ՀԱՊԿ-ի ղեկավարների հանդիպմանը կարող է արծարծվել այդ թվում Ուկրաինայի իրադրության թեման:

Գագաթնաժողովի հարթակներում սպասվում է ՌԴ-ի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը: ՀԱՊԿ-ն անվտանգության հարցերով միջազգային կազմակերպություն է, ներկայումս որի անդամներն են վեց պետություններ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:

Կազմակերպության ստեղծման մասին պայմանագիրը 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում ստորագրել են Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի (ՀԱՊԿ-ի անդամ չէ 2012 թվականից) ղեկավարները: 1993 թվականին կազմակերպությանն են միացել Ադրբեջանը, Վրաստանը (երկու երկրներն էլ հեռացել են ՀԱՊԿ-ից 1999 թվականին) եւ Բելառուսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս