Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին

Մոսկվայում մայիսի 16-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, որին կմասնակցի ՀԱՊԿ-ում նախագահող Նիկոլ Փաշինյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մայիսի 16-ին ՀԱՊԿ-ի 30-ամյակի կապակցությամբ Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ-ի անդամ պետությունների գագաթնաժողովը: Նախատեսված է և՛ առաջնորդների հանդիպում, և՛ նրանց առանձին շփումը՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով: Միջոցառման արդյունքների մասին լրագրողներին տեղեկատվություն կտան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ներկայումս ՀԱՊԿ – ում նախագահող Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը»,- ասել է Պեսկովը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031