Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց 1 ամիս ժամկետով

Դատավոր Դավիթ Արղամանյանը որոշեց մասնակի բավարարել քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունը՝ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառվեց 1 ամիս ժամկետով կալանավորումը՝ ըստ Yerkir.am-ի տեղեկացրել է Գերասիմ Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Նշեմ, որ Գերասի վրա դա ունի զրո ազդեցություն. նա ոնց պայքարել, այդպես էլ շարունակելու է իր պայքարը»,-գրել է Բենիկ Գալստյանը։

Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանի հանդեպ հարուցվել է քրեական գործ նոյեմբերի 9-ի դեպքերով: Դատարանը որոշում էր կայացրել նրան թողնել ազատության մեջ 60 000 000 դրամ գրավի դիմաց, ինչը, սակայն, Վարդանյանը չի կարողացել վճարել և այժմ դատարանը քննում է նույն գործով արդեն չորրորդ կալանքի միջնորդությունը, և դա անում է Փաշինյանի երթի թմբկահար դատավոր Դավիթ Արղամանյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031