Ո՞վ է ըստ տաքսիստի՝ ընդդիմադիրների հանրահավաքների «մենյուն» հրապարակած Բելլա Շիկարյանը

«Մարդու իրավունքների միջազգային հանրություն» ՀԿ նախագահ ներկայացող Բելլա Շիկարյան անվամբ ֆեյսբուքյան օգտատերը երեկ հետևյալ գրառումն է կատարել․

Այս գրառման մեկնաբանությունների հատվածը, ինչպես ընթերցողը կարող է նկատել, բաց է, մինչդեռ երկու ժամ առաջ կատարված գրառման դեպքում՝ փակ: Թե ինչու է օգտատերը փակել մեկնաբանությունների հատվածը, կարելի է կռահել:

Ստորև բերվող գրառման բովանդակությանը չենք անդրադառնում. դրանով թող հերթական անգամ չզբաղվի Գլխավոր դատախազությունը, որովհետև այս կառույցի ուշադրության կենտրոնում կարծես թե հայտնվում են միայն ընդդիմադիր իրավախախտները:

Առհասարակ այս կնոջ էջը ատելության խոսքի անսպառ շտեմարան է, բայց դա արդեն այլոց գործառույթն է:

Բելլա Շիկարյանի ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունը հետաքրքիր բացահայտումներ արեց. Պարզվեց՝ վերջինս դասական «խաղաղասեր է», ադրբեջանցի իր գործընկերների հետ վաղուց շփումներ ունի… մի խոսքով, դասական «խաղաղասիրական» վարքագիծ:

Բերենք մի օրինակ:

Այս լուսանկարում, որն արվել է 2016թ. դեկտեմբերի 14-ին, Բելլա Շիկարյանը լուսանկարվել է ադրբեջանցի «իրավապաշտպան» Այգուն Մուրադխանլիի հետ, գերմանական Ֆրանկֆուրտում ինչ-որ իրավապաշտպանական հավաքի ժամանակ: Իրավապաշտպան հորջորջված այս կինը, ում հետ Բելլա Շիկարյանը լայնաժպիտ նկարվում է, օրինակ, գրառում է կատարել, որում իր հայրենակիցներին շնորհավորելով Ադրբեջանի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին միանալու և Ադրբեջանի անկախության 30-ամյակի կապակցությամբ, վերջում հպարտորեն ավելացրել է՝ մի օր օկուպացիան կավարտվի…

Ամեն ինչ առավել քան տրամաբանական է:

Տեսանյութեր

Լրահոս