Էմանուել Մակրոնն ու Սի Ցզինպինը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում առաջնորդները քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև պարենային ճգնաժամի վտանգը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությանը։
«Ֆրանսիայի նախագահը վերադարձել է այն դրամատիկ իրավիճակին, որին բախվել է Ուկրաինայի բնակչությունը։ Երկու երկրների ղեկավարները հիշեցրել են իրենց հավատարմությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև պայմանավորվել են հրադադարի հրատապության շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ելիսեյան պալատը հայտնել է, որ Չինաստանի նախագահը շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և «հայտնել է իր ցանկությունն էլ ավելի ամրապնդել ֆրանկո-չինական ռազմավարական գործընկերությունը»։ «ԵՄ խորհրդում Ֆրանսիայի նախագահության ընթացքում Ֆրանսիայի նախագահը պնդել է, որ կարևոր է շարժվել դեպի եվրա-չինական հարաբերությունների վերաբալանսավորումը` ավելի մեծ փոխգործակցության նպատակով», – ընդգծել է Մակրոնի վարչակազմը:
Ելիսեյան պալատի հայտարարության մեջ նշվում է նաև, որ Մակրոնը կոչ է արել Չինաստանին «պահպանել և շարունակել բաց քաղաքականությունը, մասնավորապես՝ ագրոպարենային ոլորտում։ «Պետությունների ղեկավարները պայմանավորվել են խորացնել ֆրանկո-չինական նախագծերը ավիացիայի և միջուկային էներգիայի ոլորտում»,- ասվում է զեկույցում։
Հեռախոսազրույցում Չինաստանի նախագահն ասել է, որ Չինաստանը Եվրոպային կոչ է անում «իր ձեռքն առնել անվտանգային իրավիճակը»։ «Չինական կողմը միշտ հաշտության և բանակցությունների կոչ է արել և աջակցել եվրոպական երկրներին՝ Եվրոպայում անվտանգային իրավիճակը իրենց ձեռքը վերցնելու համար», – մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը նրա խոսքերը։