Բաժիններ՝

Մակրոնը կբանակցի Օրբանի հետ համաձայնեցնելու համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 10-ին հեռախոսով բանակցություններ կվարի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ՝ ՌԴ-ից նավթի մատակարարումների բռնարգելքի հարցով համաձայնության գալու համար: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարարությանը կից Եվրոպայի գործերով պետքարտուղար Կլեման Բոնը LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Հանրապետության նախագահն այսօր հեռախոսային բանակցություններ կվարի Վիկտոր Օրբանի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի եւ Եվրամիության այլ ղեկավարների հետ՝ ստեղծված իրավիճակի լուծում գտնելու համար»,- ասել է Բոնը:

Նա հիշեցրել է, որ այս պահին ԵՄ-ի որեւիցե որոշում ընդունելու համար անհրաժեշտ է Միության բոլոր 27 երկրների համաձայնությունը: Ֆրանսիան շրջափոխման սկզբունքով այս կիսամյակում նախագահում է Եվրամիությունում: Դրա հետ մեկտեղ, պետքարտուղարի խոսքով, նա սպասում է, որ «(ՌԴ-ի նկատմամբ) պատժամիջոցների վեցերորդ փաթեթը մոտ օրերս կհամաձայնեցվի»:

Բոնը խոստովանել է, որ «ռուսական նավթից հրաժարումն զգալի կլինի մի շարք երկրների համար դրա մատակարարումներից նրանց խիստ կախվածության պատճառով»:

«Այդ առնչությամբ մենք փնտրում ենք այլընտրական մատակարարների՝ այդ երկրներին օգնելու նպատակով»,- ասել է նա:

Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մասին, որի մեջ մտնում է ռուսական նավթի մատակարարումների բռնարգլեքի սահմանումը:

Նրա խոսքով՝ ԵՀ-ն հանդես է գալիս Ռուսաստանից անմշակ նավթի ներկրման արգելքի օգտին կես տարի հետո եւ նավթամթերքների ներկրման արգելքի օգտին՝ 2023 թվականին: Եվրահանձնաժողովը նաեւ առաջարկել է Հունգարիային եւ Սլովակիային թույլատրել ռուսական նավթ գնել մինչեւ 2024 թվականի վերջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս